2 զինվnր դիտմшմբ կրшկել են իրшր վրա, nրպեսզի չշшրունակեն ծшռшյել

44-օրյա պատերազմի օրերին 2 զինվոր համաձայնություն են ձեռք բերել միմյանց օժանդակությամբ իրենց առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) միջոցով ժամանակավորապես դադարեցնել ծառայությունը։ Նման բացահայտում է արել ՀՀ քննչական կոմիտեն։

Պարզվել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Արցախի Ստեփանակերտ-Հադրութ ավտոճանապարհի հարևանությամբ Ն.Ա․-ն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել Վ.Կ․-ի ձախ ուսի շրջանին՝ պատճառելով թեթև վնաս։

Դրանից հետո վերջինս իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել Ն.Ա․-ի աջ սրունքին՝ պատճառելով ծանր վնաս։ Սրա հետևանքով նրանց ծառայությունը ժամանակավոր դադարեցվել է։

Վ.Կ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով, 38-363-րդ հոդվածի 5-րդ մասով (անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը) և 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը ), իսկ Ն․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-363-րդ հոդվածի 5-րդ մասով, 363-րդ հոդվածի 5-րդ մասով և 117-րդ (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հոդվածով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

(Visited 99 times, 1 visits today)