Անժելա Սարգսյանը վերադարձել է Հայաստան (Photo)

«Արդեն մի քանի տարի է, ինչ Անժելա Սարգսյանը ապրում է ԱՄՆ-ում: Նա մեկ անգամ խոստովանել է, որ  ԱՄՆ ում տևական ժամանակ բնակվել է Գլենդելում և ապրել է դժոխքում, քանի որ տեղի հայությունը շատ ավելի պահպանողական և երկակի ստանդարտներով է ապրում Դերասանուհին այդ ձևով ակնարկում էր հայ համայնքի վերաբերմունքի մասին իր սկանդալային պատմության նկատմամբ: Անժելան նաև նշել է, որ շատ դժվար օրեր է ունեցել, սակայն չի ցանկացել մանրամասնել, թե ինչ տեսակ աշխատանքներ է ստիպված եղել կատարել, երբ նոր էր ԱՄՆ տեղափոխվել:
Հետաքրքիրն այն է, որ Անժելան նաև չէր ցանկացել, որ դուստրը՝ Եվան, իր հետ ապրեր, քանի որ Միացյալ Նահանգներում նրա համար կարող էր վտանգավոր լինել:
Ինչևէ, դերասանուհին ներկայումս Երևանում է՝ եղբոր հարսանիքի առիթով: Անժելան առաջին անգամ ներկայացրել է հայրիկին և մայրիկին, որոնց մինչ այդ երբեք չէր հանրայնացնում:
Հավելենք, որ գրեթե բոլոր հարցազրույցներում Անժելան նշում է, որ իր կյանքի սկանդալային պատմությունների ժամանակ ընտանիքի անդամները շարունակում էին իր կողքին մնալ և անվերապահորեն աջակցել իրեն»:

(Visited 46 times, 1 visits today)