100-ԻՑ ԱՎԵԼԻ ԲԻԶՆԵՍՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ «ԷԼԻՏ ՇԱՆԹ»-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ 3-ՐԴ ԵՂԲԱՅՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՓՈՂՈՑՈՒՄ.ՀՐԱՊԱՐԱԿ

«էլիտ Շանթ» ընկերության սեփականատեր Յուրա (Վարշամ) և  Մանվել Ղարիբյանների միջև բախումների, նրանց հայրական  տան վրա ավազակային հարձակման, նաև այլ՝ ավելի հեռավոր ազգականների հետ քրեական պատմությունների մասին մամուլը բազմիցս գրել է։Պարզվում է՝ միմյանց հետ թշնամանքի մեջ գտնվող Ղարիբյանները գժտված են նաև երրորդ եղբոր՝ Սամվել Ղարիբյանի հետ, ով այսօր ընտանիքի հետ հայտնվել է փողոցում ու այս տարի ոստիկանությունում հաղորդում է տվել եղբայրների դեմ։60-ամյա դերասան, 3-րդ կարգի հաշմանդամ Սամվել Ղարիբյանն ու ընտանիքը հայտնվել են փողոցում։ Սամվելը պատմում է․ «Իմ եղբայրներն «էլիտ Շանթ» և «Շանթ Արմ սվիթի» տերերն են։ Նրանք երկուսով ունեն 100-ից ավելի օբյեկտներ։ Նեուժե՞լի մի խանութ, մի տուն չկամեցան ինձ ու իմ ընտանիքին։ Ես, ճիշտն ասած, չեմ ուզում, որ իմ թոռներն էլ արժանանան իմ ճակատագրին։ Ես 15 տարի է՝ իմ ընտանիքի հետ ապրում եմ վարձով, ի՞նչ ասեմ՝ ամեն մարդու խիղճ իր աստվածն է, եթե խիղճ չունեն, աստված էլ չունեն։ Միգուցե կզարթնի՞ իրենց խիղճը»։ Սամվելն ասում է, որ անցած տասնհինգ տարվա մեջ 27 տուն է փոխել։Սամվելը փոքր եղբոր՝ Յուրայի հետ չի շփվում 2008 թվականից, մեծի հետ էլ՝ արդեն 2 տարի է։ Երրորդ եղբայրն ասում է, որ եղբայրների հետ չշփվելու, հետագայում նաև թշնամանքի պատճառն այն է, որ իրար հետ կռիվների մեջ գտնվող Յուրան ու Մանվելն իրենից մշտապես պահանջել են որևէ մեկի կողմը բռնել։ «Ամեն մեկն էլ ասում էր՝ իմ կողմն արի, ես չէի ուզում ոչ մեկի կողմը գնալ, որովհետև որ կողմը գնում էի, էն մյուս կողմն ասում էր՝ ըհը, դու իմ թշնամին ես։ Էս կողմը՝ դու իմ թշնամին ես»։Մանրամասները՝ .hraparak.am/post/4b894437f89ca0a82dc5631e913538ea?fbclid=IwAR1pVpEKxTW_G8r4JUitufFMn7lYINCgocxu3dQGYyPjbBEeNmThfIGoJ_U

(Visited 70 times, 1 visits today)