⚡⚡⚡45 հազարանnց զnրքը Նախիջևանում է. Թnւրքիան ՀՀ կներխnւժի…

Արդարադատության նախարարը չի տրամադրում կոնկրետ գործով իմ պաշտպանյալ Արմեն Բիլյանի գործով դատական ակտը։

Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ մեղադրել են, կալանավորել են, գտնվում է կալանավայրում, բայց թե ինչի հիման վրա պարզ չի։

Նրա խոսքով դատական համակարգում ոչ թե բարեփոխումներ են, այլ իշխանությունն իրեն է հարմարեցնում օրենքը, որպեսզի իրեն անհնազանդ դատավորներին պատժի։

Փոստանջյանն անդրադարձել է նաև նախօրեին ԱԱԾ-ի հաղորդագրությանը, ըստ որի բացահայտվել է գործակալական ցանց, նշելով, որ այն լիովին կեղծիք է, և ցածրորակ բեմադրություն։

Բանախոսի պնդմամբ, եթե գործը բացահայտված է, ապա ինչու ԱԱԾ-ն չի հայտնում, թե որ քրեական գործի շրջանակում է տեղի ունեցել, կամ առնվազն քրեական գործի համարը պետք է հրապարակվեր։

Փաշինյանը մեկ օրում երկու ուղերձ հղեց, մեկով ստորացնելով իրավապահ համակարգը ի դեմս ԱԱԾ-ի, մյուսով վաստակավոր գործիչներին նստեցնելով Ալեն Սիմոնյանի հետ ճաշի, ասել է Փոստանջյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ ուշագրավ հարցերի։

(Visited 178 times, 1 visits today)