⚡⚡⚡ՀՐԱՏԱՊ․ Թուրքիան կրակ է բացել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

Թուրքիան կրկին հարձակում է իրականացրել իր ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրք ուժայինները փետրվարի 1-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, տանկային կրակ են բացել Աֆրինի Շերա շրջանին կից Մերանազ, Ալքեմիյե և Շիվարխա գյուղերի ուղղությամբ։

Նշվում է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ կան նյութական կորուստներ։

Այլ մանրամասներ չեն փոխանցվում։

(Visited 157 times, 1 visits today)