Փոխվարչապետը մանրամասնում է որ ապրանքներն են էժանանալու

Մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների գները միջինը 3 տոկոսով կնվազեն: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը, ներկայացնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում առաջարկվող փոփոխությունները, նշեց, որ մասնավորապես կէժանանան միսը, կարագը, բրինձը, ձեթը, ծխախոտի հումքը, պարարտանյութը, դեղորայքը:

«Այս ընթացքում տեղի է ունեցել ԵԱՏՄ խորհրդի 3 նիստ: Որոշումներ են կայացվել, որոնց համաձայն անդամ բոլոր երկրների համար երրորդ երկրից ներմուծված գյուղմթերքի համար ժամանակավորապես կիրառվելու է զրոյական մաքսատուրք»,-ասաց փոխվարչապետը:

(Visited 17 times, 1 visits today)