«Ցանկանում եմ հստակեցնել, որ Հայաստանը երբեք ոչինչ չի առաջարկել եւ չի առաջարկի միջանցքի վերաբերյալ, եւ այն երբեք չի բանակցել եւ չի բանակցի միջանցքի շուրջ» Արմեն Գրիգորյան

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կտրականապես մերժել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կովկասի հարավային մասերում նոր միջանցքներ ստեղծելու պլանները:

Գրիգորյանն իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ վերջին պատերազմը ճանապարհ հարթեց տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության համար:

Մտահոգություններ հայտնելով տարածաշրջանում ահաբեկիչների եւ որոշ երկրների զինված ուժերի առկայության կապակցությամբ՝ նա ասել է. «Մենք միշտ նախազգուշացրել ենք մյուսներին այդ խնդիրների մասին: Բայց այդ նախազգուշացումները չօգնեցին կանխել ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան»:Հայաստանը երբեք չի բանակցել և չի բանակցի միջանցքի շուրջ․ Արմեն Գրիգորյան – Live News

Նրա խոսքով՝ տարածաշրջանի ճանապարհների եւ տնտեսական ուղիների արգելափակման հարցը նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եւ քննարկվել է նաեւ այս տարվա հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը: «Ուզում եմ ընդգծել, որ ոչ այս երկու հայտարարություններում, ոչ հանդիպումներում միջանցքի հարցը չի հիշատակվել»,- վստահեցրեց նա:

«Ցանկանում եմ հստակեցնել, որ Հայաստանը երբեք ոչինչ չի առաջարկել եւ չի առաջարկի միջանցքի վերաբերյալ, եւ այն երբեք չի բանակցել եւ չի բանակցի միջանցքի շուրջ»,- ընդգծեց Գրիգորյանը: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ այս հարցում Երեւանի դիրքորոշումը վերահաստատել է իր գործընկերների հետ հանդիպումներումԱրմեն Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին | Լրագիր

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայաստանյան ընտրություններից առաջ եւ Կապանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հասկացրեց, որ միջանցք ստեղծելու մասին խոսք չի լինելու»,- հավելել է նա:

«Դուք գիտեք, որ վերջին ընտրություններին մենք հավաքեցինք ձայների մեծամասնությունը: Սա վկայում է այն մասին, որ մեր դիրքորոշումն ու քաղաքականությունն ընդունվել եւ ընկալվել են հայ հասարակության կողմից, եւ մարդիկ պաշտպանում են մեր դիրքորոշումը: Նրանք նաեւ հասկացել են, որ միջանցքի մասին խոսք չկա»,- հավելել է Գրիգորյանը:

Պաշտոնյան նաեւ հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ բացել իր երթուղիներն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ փոխադրումների համար, սակայն շեշտել է, որ այդ ուղիներն ամբողջությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո:

(Visited 18 times, 1 visits today)