ՏԵՍԱՆՅՈՒԹ Կինը, որը 3-ամյա դստերը գցել է արջի վանդակը, դեպրեսիայի մեջ է եղել

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ Կինը, որը 3-ամյա դստերը գցել է արջի վանդակը, դեպրեսիայի մեջ է եղել․ մանրամասներ

 

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ՝ Տաշքենդի կենդանաբանական այգում, գիշատիչը չի վնասել երեխային, աղջիկը տուժել է միայն շուրջ հինգ մետր բարձրությունից ընկնելու հետեւանքով։ Հայտնել է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:

«Հունվարի 28-ին, շուրջ 12։ 00-ին երիտասարդ կինն անհայտ դրդապատճառով նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ հանրության ներկայությամբ»,-ասվում է կենդանաբանական այգու Telegram-ալիքի հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով՝ կովկասյան գործ արջ Զուզուն հետեւել է կնոջ գործողություններին մետաղյա ճաղավանդակի հակառակ կողմից, այնուհետեւ դանդաղ մոտեցել աղջկան, հոտոտել եւ հեռացել է: «Կենդանաբանական այգու աշխատակիցները տարել են արջին դեպի վանդակի ներքին հատվածը: Աղջիկը տուժել է միայն շուրջ հինգ մետր բարձրությունից ընկնելու հետեւանքով»,-պարզաբանել են կենդանաբանական այգում:

Այսօր արդեն միջադեպից հրապարակվել են տեսակադրեր, երեխայի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չի նշվում։

(Visited 64 times, 1 visits today)