Տեսանյութ.Ափսոս, որ հայրս այս ամենը չի տեսնում.Ալիևը 60-ամյակին տուռնիկին ձգվել է, ապա այցելել օկուպացրած Հադրութ ու Շուշի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ նշել է ծննդյան 60-րդ տարեդարձը։

Ադրբեջանական մամուլն ակտիվ տարածում է նրա կնոջ՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի սոցցանցերում հրապարակած տեսանյութերն ու մեկնաբանությունները։

Օրինակ, Ալիևան հրապարակել է կարճ տեսանյութ, թե ինչպես է 60-ամյա ամուսինը բեղերը շոյելուց հետո մոտենում տուռնիկին ու 15 անգամ ձգվում։

Ադրբեջանի երկրորդ դեմքի հրապարակած հաջորդ տեսանյութերում երևում է, որ նրանք ընտանյոք այցելել են Արցախի՝ ադրբեջանական զինուժի կողմից օկուպացրած տարածքներ, հայկական Հադրութ քաղաք ու հայոց բերդաքաղաք Շուշի։

 

Նա Հադրութում զորմասի բացման է մասնակցել։

Ալիևի տխրության միակ պատճառը, ինչպես նա նշել է իր ելույթում, այն է, որ հայրը չի տեսնում այս ամենը։

Տեսանյութն այստեղ

(Visited 203 times, 1 visits today)