Տարածված տեսանյութը հակառակ ազդեցությունն ունեցավ, իսկ ձեզ համար պատասխանատվությունից փրկության միակ ձևը գնալ և «Հայր մերը», այնուամենայնիվ, սովորելն էԱլեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է վարչապետի ուղիղ եթերից առաջ նկարահանված փորձնական կադրերի արտահասքին: Նա, մասնավորապես, գրել է․

«Տարածված տեսանյութը հերթական էժան մեդիա գրոհն էր, որը պատրաստվել, տարածվել է «ալբանական» թևին պատկանող ֆեյսբուքյան էջով: Այն հերթական անգամ ի ցույց դրեց իրական անճարության աստիճանը:

Ծախսված գումարները չեն կարող օգնել թալանչի մարդասպանից «խեռոս» կերտել, իսկ վարչապետ Փաշինյանի նկատմամբ հայ ժողովրդի սերը և հարգանքը չի հաջողվի ոչնչացնել, ինքը մարդկանցից մեկն է:

Մարդկանց, ում դուք այդպես էլ չկարողացաք ճանաչել:

Տարածված տեսանյութը հակառակ ազդեցությունն ունեցավ, իսկ ձեզ համար պատասխանատվությունից փրկության միակ ձևը գնալ և «Հայր մերը», այնուամենայնիվ, սովորելն է»։

(Visited 23 times, 1 visits today)