Տաթևիկ Ռևազյան, Արսեն Թորոսյան, Հայկ Մարության. կարծում եք պատահական է՞, որ վերջին օրերին այս պաշտոնյաներն են դարձել «ընդդիմության» գրոհի թիրախ

Տաթևիկ Ռևազյան, Արսեն Թորոսյան, Հայկ Մարության. կարծում եք պատահական է՞, որ վերջին օրերին այս պաշտոնյաներն են դարձել «ընդդիմության» գրոհի թիրախ։Այս երեքը հետհեղափոխական Հայաստանի ամենաարդյունավետ պաշտոնյաներն են։ Մեկը մի քանի ամսում փակ սահմաններով երկիրը մոտեցրեց աշխարհին, Հայաստանից Քութաիսի ու Թբիլիսի գնացող հոսքն ուղղեց Երևան ու Գյումրի։ Մյուսին հաջողվեց մեծացնել համակարգի արդյունավետությունն ու կարճ ժամանակում հարյուր հազարավոր մարդկանց ներառել պետպատվերի շահառուների ցանկում (արդյունքում միլիոնավոր դոլարներից կտրվեց ու փախստական դարձրավ տեղական մեդիամագնատի հայրը)։

Երրորդը հիմնավորապես լուծեց քաղաքային աղբահանության հարցը, սկսել է փոխել բազմաբնակարան շենքերի վերելակներն ու համառորեն մոտենում է քաղաքային տրանսպորտի հարցը վերջնականապես կարգավորելու հանգրվանին։

Իշխանությունից հեռացված զանգվածը չի ներելու սա, չի կարող ներել, որովհետև այս պաշտոնյաների գործունեության ամեն օրը ցույց է տալիս, թե ինչքան բան չի արվել 20 տարի շարունակ, թե ի՛նչ աստիճանի է եղել թալանը երկրում։ Այնպես որ, նրանց նկատմամբ կեղծիքի վերջին օրերի գրոհը ոչ միայն ճգնաժամային իրավիճակում իշխանության դեմ տարվող իսկական պատերազմի մաս է, այլև՝ ինքնապաշտպանական մարտ։

Իշխանության սխլաների արդյունք է, որ սեփական երկրին օտարի պես վերաբերվածներն այսօր դեռ հարվածելու ուժ ունեն, բայց սա էլ է անցնելու, ճգնաժամը հաղթահարվելու է, իսկ նրանք, ի վերջո, «հողմերի պես կկորչին վայրագ»։

Ռաֆայել Թեյմուրազյան (Ֆեյսբուքյան էջից)

Պորտուգալիայի Կոիմբրա համալսարանի պրոֆեսոր

(Visited 14 times, 1 visits today)