Տաթևիկ Ռևազյանը նշել է թե երբ կվերադառնա աշխատանքի

Ես հիմա Կոպենհագենում են, որտեղ իմ ընտանիքն է, իմ ծնողներն են. ես դեկրետում եմ, բայց շարունակում եմ աշխատել: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ուղիղ տեսակապի ժամանակ Դանիայից հայտարարեց Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ հավելելով, որ իրեն լավ է զգում:

Հարցին, թե երբ է պատրաստվում վերադառնալ Հայաստան, նա պատասխանեց. «Ես կվերադառնամ որքան հնարավոր է շուտ: Երբ երեխան մի քանի ամսական լինի, ես կցանկանամ վերադառնալ, բայց պարզ է, որ դա կախված է նաեւ թռիչքներից, քանի որ հիմա թռիչքներ չկան»:

Հիշեցնենք, որ Տաթեւիկ Ռեւազյանը հղի է:

(Visited 16 times, 1 visits today)