Տաթևիկ Ռևազյանը լքել է Հայաստանն ու մեկնել Դանիա. Հրապարակ

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Քաղավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը երեկ երեկոյան լքել է Հայաստանը։

Պարբերականի տեղեկություններով՝ նա վաղուց էր որոշել, որ ծննդաբերելու է Դանիայում, որպեսզի երեխան Դանիայի քաղաքացի լինի, սակայն վերջին օրերի իրադարձությունները, հատկապես՝ Աէրոնավիգացիոն կենտրոնի տնօրենի՝ կորոնավիրուսով վարակվելու փաստը արագացրել է նրա մեկնում։ Նա երեկ առավոտյան ճեպազրույց է տվել կառավարության մոտ, իսկ երեկոյան՝ գնացել օդանավակայան ու թռել, ասելով՝ Հայաստանում մնալն ապահով չէ։

Նշվում է, որ նա առնվազն 6 ամիս կմնա Դանիայում, իսկ այստեղ նրան արդեն փոխարինող են նշանակել։

Մեր զանգերին Քաղավիացիայից ողջ օրվա ընթացքում չպատասխանեցին։

(Visited 65 times, 1 visits today)