Վերին Լարսի անցակետում օրական 2 մլն դոլար փող են շորթում վարորդներից

Картинки по запросу վերին լարս

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստան ուղևորվող հայ վարորդները վստահեցնում են, որ Վերին Լարսի անցակետում առաջացած աննախադեպ խցանումների պատճառը նոր տեղադրված կշեռքն է, որի ցուցմունքները չեն համապատասխանում մեքենաների բեռի իրական կշռին:

Հայ վարորդներից մեկը պնդեց, որ դա արվել է վարորդներից հավելյալ գումար կորզելու համար: Ըստ մեր զրուցակցի՝ ռուսական կողմում այդ եղանակով օրական մոտ 2 մլն դոլար գումար է շորթվում վարորդներից. խոսքը միայն հայաստանցի վարորդների մասին չէ, այլ այդ անցակետից օգտվող Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և այլ երկրների բեռնափոխադրողների»:

(Visited 5 times, 1 visits today)