Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը մերժեց Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատավորը որոշումը հրապարակել է այսօր։

Նախկին նախագահի փաստաբանների ներկայացրած միջնորդության համար հիմք էր դարձել դատավորի օբյեկտիվության կասկածը՝ հաշվի առնելով Ֆեյսբուքում դատավորի եղբոր՝ Դավիթ Աբգարյանի բազմաթիվ գրառումները եւ նրա ընկերությունը ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հետ։

(Visited 27 times, 1 visits today)