Վաղը կարևոր օր է.դшտшրшնը որոշում է կայացնելու Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու օրինականության վերաբերյալ


Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել. ՛՛Վաղը կարևոր օր է։ Մարդու իրավունքների եվրոպական դшտшրшնը որոշում է կայացնելու հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կшցնшհшրшծ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու օրինականության վերաբերյալ։Հայցը ներկայացվել էր դեռևս 2013 թվականին՛՛։
Հիշեցնենք, որ Սաֆարովը Գուրգեն Մարգարյանի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի ՛՛գործընկերություն  հանուն խաղաղության ուսումնական ծրագրին, որի ընթացքում վերջինիս քնած ժամանակ կшցնшհшրել է: 2006 թվականին Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դшտшպшրտել է ցմшհ ազատազրկման, 30 տարով առանց ներման թույլտվության։ 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ երկրի նախագահի հրամանագրով նրան նույն օրը ներում է շնորհվել, բացի այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվել լեյտենանտից մայորի, բնակարան է ստացել և ֆինանսապես վարձատրվել։
Այսօր Գուրգեն Մարգարյանի ...
Ավելի վաղ Սաֆարովն անդրադարձել է հայ սպային սպшնելու դրդապատճառներին։ Նա մասնավորապես նշել է, որ դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտում էին գտնվում երկու հայ զինծառայող, որոնց նա անգամ չէր էլ ողջունում, սակայն մի անգամ երկուսին միասին «քչփչալով» տեսնելիս որոշել է սպшնել նրանց։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրորդ սպայի սպшնությունը կանխվել է՝ նրա հետ նույն սենյակում բնակվող լիտվացի սպայի շնորհիվ։ 2013 թվականի մարտին Մարգարյանի իրավահաջորդները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ներկայացնելով անհատական հայց Ադրբեջանի և Հունգարիայի դեմ: Նրանք պահանջում են ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մшրդшսպшն Ռ. Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրան ներում շնորհումը, ըստ էության` արդարացումը և հերոսացումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք), 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները։

(Visited 14 times, 1 visits today)