Ստեփանակերտ քաղաքի 81-ամյա բնակչուհին նետվել է տան պատշգամբից և մահացել

2022թ. փետրվարի 1-ին` ժամը 08:30-ի սահմաններում, 1941թ. ծնված Ժենյա Աբգարի Հարությունյանը կյանքին վերջ տալու նպատակով իրեն ցած է նետել իր տան՝ Ստեփանակերտ քաղաքի Իսակով 3/28 հասցեի պատշգամբից և մահացել:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության ավագ քննիչը:

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր և կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

(Visited 16 times, 1 visits today)