Ստեփшնшկերտ-Շnւշի ճանшպшրհին ավտոմեքենшն բшխվել է ՌԴ խшղաղապահ զnրшկшզմի զրшհшտեխնիկшյին. կան տnւժшծներ

Ստեփшնшկերտ-Շnւշի ճանшպшրհին ավտոմեքենшն բшխվել է ՌԴ խшղաղապահ զnրшկшզմի զրшհшտեխնիկшյին. կան տnւժшծներ

Նախնական տվյալներով Երևան քաղաքի բնակիչ Ա.Պ.-ն իր վարած 《Mercedes-Benz》 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, կա մեկ տուժած որին չեն կարողանում հանել մեքենայից և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության փրկարարներն ու ոստիկանները, Շտապ օգնություն կայանի հերթապահ բժիշկների խումբը։
ՃՏՊ հետևանքով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա Ն.Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վարորդ Ա.Պ.-ի վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ի առողջական վիճակը` միջին ծանրության, կայուն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

(Visited 1 times, 1 visits today)