Սպուտնիկից արված լուսանկարում հայտնաբերվել է այլմոլորակայինների տիեզերանավ

Չբացահայտված թռչող օբյեկտները ուսումնասիրող մասնագետ, ուֆոլոգ Սքոտ Ուորինգ Google Maps-ում տեղադրել է արտասովոր գտածոյի լուսանկար։

«Այլմոլորակլայինների տիեզերանավի» լուսանկարի մասին Ուորինգը պամել է Mirror պարբերականին։ Նրա խոսքերով, նշված օբյեկտը գտնվում է Հարավային Աֆրիկայում և այն շատ դժվար է նկատել։

«Ես ուսումնասիրում էի Google Maps քարտեզը, երբ նկատեցի Հարավային Աֆրիկայում վայրէջք կատարած մետաղական սկավառակը։ Այն թաքնված է ծառերի պուրակում, որը բնակավայրերից բավական հեռու է գտնվում»,- ասել է ուֆոլոգը։

Տեղանքն ուսումնասիրելուց հետո Ուորինգը հայտարարել է, որ օբյեկտը հետքեր է թողել, որոնք նմուն են դաշտում կատարված պտույտների։ Նրա կարծիքով այլմոլորակայինները, որոնք եկել են այդ տիեզերանավով, լքել են այն և հնարավոր է, որ հիմա մարդկանց հետ են ապրում։

Փորձագետն այսպես է բնութագրում գտնված օբյեկտը․

«Օբյեկտը արտաքինից հիշեցնում է սկավառակ, որի կենտրոնում դուրս եկած հատված կա։ Լուսանկարներից մեկում տեսանելի է դրա շուրջ եղած հսկայական շրջանը, իսկ մյուս լուսանկարում, որն արվել է ամիսներ անց, այդ շրջանն անհետացել է»

 

(Visited 34 times, 1 visits today)