Սպասված հանդիպումը կայացավ. գյումրեցի աղջկան տեսակցելու էր գնացել եղբայրը

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից 1lurer.am-ին հայտնեցին, որ մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել:«Տարիների դադարն ավարտվեց  ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ»,- նշել է հիվանդանոցի խոսնակը:Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 14:50-ին, Գյումրիի Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա կնոջը: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա: Մայրը մահացել էր, իսկ 13-ամյա աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխվել Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Վիրահատությունից հետո որոշում էր կայացվել երեխային տեղափոխել Երևան: Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել էր Գյումրի ու երեխային տեղափոխել։

(Visited 84 times, 1 visits today)