Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում մահացած կնոջ հեռախոսից մայրապետը գումար է փոխանցել իր հաշվին.մանրամասներ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին: Այս մասին հայտնում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։ Այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել։

Ինչ վերաբերում է հարազատների այն պնդմանը՝ տատիկի հեռախոսից բուժքրոջ կողմից իր հեռախոսին գումար փոխանցելուն և գումար գողանալուն, ապա նշենք, որ տեղեկացվել ենք դրա մասին հարազատներից՝ նախքան մամուլում այն հանրայնացնելը։ Այսօր օրենսդրության սահմանած կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։

Տատիկի կորած դիակի հետքերով ...

Ենթադրյալ անձը, ինչպես նշում է մահացածի թոռնուհին բուժքույր չէ, այլ կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ։ Բոլոր հանգամանքները պարզելու և հաստատավելու դեպքում վերջինս կենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ կհեռացվի աշխատանքից։

Վարույթի վերջնական արդյունքների վերաբերյալ մահացածի հարազատները կտեղեկացվեն»։

(Visited 22 times, 1 visits today)