«Սկզբունքը պետք է լինի նույնը՝ «նոր գերի՝ նոր պատասխան». Նինա Կարապետյանց

«Պաշտպանության նախարարն ասում էր՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», այս սկզբունքն ընդունելի էր: Հակահարվածը և պատասխանը պիտի լինի ոչ թե համաչափ ու համարժեք, այլ ո՛չ համաչափ և տասնապատիկ ավելի ուժեղ, որ դիմացինը հասկանա՝ ինքը գործ ունի ոչ թե հախուռն խմբերի հետ, այլ պետության հետ»,- «Նոյյան Տապանում»՝ անդրադառնալով Ադրբեջանում գերի ընկած սպա Գուրգեն Ալավերդյանի խնդրին, կարծիք է հայտնել «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը:

«Եթե խոսքը գնում է գերիների մասին, սկզբունքը պետք է լինի նույնը. «նոր գերի՝ նոր պատասխան»: Եթե մենք գիտենք ինչ պայմաններում են այնտեղ մարդիկ, ուրեմն պետք է գտնենք ճանապարհ, որով պետք է վերադարձնենք այդ նույն սկզբունքով՝ «նոր պատերազմ և նոր տարածքներ»,- ասել է իրավապաշտպանը:

(Visited 95 times, 1 visits today)