Սինգապուրում հաջորդ տարի անցկացվելու են Հայաստանի օրեր.ՀՀ Վարչապետ

Image result for սինգապուրի վարչապետը հաըաստանում

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ ասուլիսի ժամանակ թվարկեց երկու երկրների, իր բնորոշմամբ, հետաքրքիր ընդհանրությունները. երկու երկրներն էլ հարուստ չեն բնական պաշարներով, և շեշտը դնում են մարդկային կապիտալի զարգացման, կրթության, աշխատասիրության վրա:

Վարչապետը նշեց, որ այս տարվա ընթացքում երկու երկրների պաշտոնյաների փոխայցելությունները և Սինգապուրի վարչապետի այցը Հայաստան նոր մակարդակի են բարձրացնում երկկողմ հարաբերությունները:
ՀՀ վարչապետը հայտնեց նաև, որ նախորդ տարվա ընթացքում Սինգապուր կատարած իր այցի ժամանակ մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո արդեն կան արդյունքներ. Սինգապուրում հաջորդ տարի անցկացվելու են Հայաստանի օրեր: Վարչապետը վստահություն հայտնեց, որ դա կօգնի երկու երկրների ժողովուրդների փոխճանաչմանն ու շփումների ակտիվացմանը:

Լի Սյան Լունն էլ իր հերթին նշեց, որ հանդիպման ընթացքում իրենք քննարկել են երկու երկրների՝ միմյանցից սովորելու հնարավորությունները:

Սինգապուրի վարչապետը նշեց, որ օրակարգում է եղել նաև իրենց երկրի ու Եվրասիական տնտեսական միության միջև կնքվող համաձայնագրերի փաթեթը, որ տնտեսական համապարփակ համագործակցության և ազատ առևտրի հնարավորություններ է ստեղծում:

(Visited 7 times, 1 visits today)