«Սա այն սենյակն է որտեղ ես և Սիրուշոն ծանոթացել ենք շնորհիվ Արթուր Գրիգորյանի». Քոչարյանի որդին մանրամասներ է պատմել (լուսանկար)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, պատմել է Սիրուշոյի հետ իր ծանոթության մասին` նշելով, որ դրանում իր մեծ դերակատարությունն է ունեցել կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը:

 

Պարզվում է` նրանք ծանոթացել են Սեւանում` «Կապուտակ Սեւան» հանգստյան տանը` Արթուր Գրիգորյանի սենյակում ու շնորհակալություն հայտնել նրան` դրա համար:

«Սա Կապուտակ Սևանն է, ետևում նշված է այն սենյակը, որտեղ ամեն ամառ հանգստանում էր Արթուր Գրիգորյանը՝ իր շուրջ համախմբելով մի խումբ տաղանդավոր երգիչների, ստեղծագործողների…

Ամեն երեկո նրանք բոլորը հավաքվում էին Գրիգորիչի սենյակում և միասին խաղեր խաղում, զրուցում…

Ես ևս առիթ ունեցա մի քանի անգամ եղբորս հետ լինել այդ սենյակում ու հենց այդտեղ ծանոթացանք Սիրուշոյի հետ: Ես 15 տարեկան էի, Սիրուշոն 14, սենյակի ամենափոքրերն էինք.

Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք ու փորձում իրար ճանաչել:

Շնորհակալ եմ, որ 2001-ի ամռանը մեզ հյուրընկալեցիք Ձեզ մոտ, ինչի շնորհիվ էլ սկիզբ դրվեց այն ընտանիքի, որն այս նկարում է…

Հիմա մեր երեխաներին ենք ցույց տալիս այդ պատշգամբը և նրանց ենք պատմելու, թե ինչ մեծ տաղանդ էր այդտեղ բնակվում, ով իր ահռելի մեծ ավանդն ունի հայ մշակույթի մեջ», — պատմել է Լ. Քոչարյանը` հրապարակելով ընտանեկան լուսանկար` «Կապուտակ Սեւանի» մոտից, որտեղ նշել է նաեւ այն սենյակը, որտեղ սիրում էր հանգստանալ կոմպոզիտորը:

Աղբյուր` Փաստինֆո

(Visited 32 times, 1 visits today)