Սարսափելի դեպք՝ Երեւանում. իրավապահները նկուղից դուրս են բերել 14 տարի առաջ սպանված կնոջ ոսկորները

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնում օրեր առաջ ստացված օպերատիվ տվյալներով ոստիկանները հսկայածավալ աշխատանքներ, այդ թվում՝ դարանակալումներ են իրականացրել, այնուհետև ոստիկաններին միացած Էրեբունու քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Գ. Մաթևոսյանի գլխավորությամբ, համոզված լինելով, որ ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է,  կատարեցին նշված հանցագործության բացահայտման ամենակարևոր գործողությունը։  Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության աշխատիկցները քննիչների և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Հարություն Խալաթյանի հետ այցելեցին Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 11 փողոցի 63 տուն, որտեղ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, 2005 թվականի սեպտեմբեր ամսին տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն, և սպանության հետքերը կոծկելու նպատակով սպանությունը կատարողը դին թաղել է տան նկուղում՝ մոտ 1.5 մետր խորության մեջ։

Հատուկ մասնագետները, փորելով նշված վայրը, այնտեղից դուրս են բերել մարդկային ոսկորներ, գանգ, կոշիկ, քրքրված հագուստներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նույն հասցեի բնակիչ՝ 82-ամյա Նինա Յաղուտյանն էր, իսկ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանների կողմից բաժին է բերման ենթարկվել 46-ամյա Վարդան Սիմոնյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչև հողում թաղելը, նա իր զոհին խեղդամահ է արել, մինչ այդ էլ փորձել է հոսանքահարելու միջոցով սպանել, սակայն, տեսնելով, որ զոհը հոսանքից չի մահացել, խեղդել ու թաղել է տան նկուղում։

Հանցագործության վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները, հրաժարվելով խոսել տեսախցիկի առջև, ասում էին. «2005 թվականից մենք գիտեինք, թե Նինան Հայաստանից գնացել է։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ նրան սպանել են։

(Visited 23 times, 1 visits today)