Սամվել Ֆարմանյանը շարքային ստախոս՞

Տարոն Չախոյանը իր ֆեյբուքյան էջում գրել է

 

 

Ֆարմանյան Սամվելը առնվազն շարքային ստախոս է, սա էլ դրա վառ ապացույցը:

Հիշու՞մ եք շոգեբաղնիքում քիսաչի քննիչի պատմությունը…

Հիշու՞մ եք, մի հատ լավ խոսք կա էն 40 oրվա մասին, չնայած էս դեպքում 40 օր էլ չտևեց:

Հիմա մանրամասնեմ:

Հոկտեմբերի 5-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր են նախապատրաստել:

Պարզվել է, որ նշված օրը Ս. Ֆարմանյանի՝ մարզահամալիրի շոգեբաղնիքում գտնվելու ընթացքում այնտեղ գտնվել է միայն մեկ անձ: Նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալներով պարզվել է նշված անձի ինքնությունը, որը հրավիրվել է ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել բացատրություն: Պարզվել է, որ տվյալ անձը ոչ միայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այլև առհասարակ իրավապահ որևէ մարմնում չի աշխատում և հանդիսանում է մի ՍՊԸ-ի ֆինանսական վերահսկող: Ավելին, վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ նշված օրը սպորտային համալիրում որևէ օտար անձի հետ չի շփվել, անձնապես Ս. Ֆարմանյանին չի ճանաչում, ընդհանրապես չի իմացել, որ իր հետ շոգեբաղնիքում գտնվող անձը եղել է Ս.Ֆարմանյանը և առհասարակ որևէ տեղեկություն չունի Ս. Ֆարմանյանի քրոջ վերաբերյալ քննվող քրեական գործի մասին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տվյալ անձի անհատական տվյալներով (անուն ազգանունով) անձ չի աշխատել և չի աշխատում:

Ս. Ֆարմանյանից բացատրություն վերցնելու նպատակով վերջինս բազմիցս հրավիրվել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին, սակայն նա չի ներկայացել, իսկ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ չի ցանկանում հրապարակման վերաբերյալ բացատրություն տալ:

էս ամենից հետո մի եզրահանգման կարելի է գալ, ստախոս եղել են, ստախոս էլ մնացել են(մեղմ ասած)… ու դեռ էսքանից հետո ՀՀ-ում իշխանությունը զավթած հանցավոր կլանի ներկայացուցիչների խոսքերին որևէ մեկը հավատու՞մ է….

(Visited 48 times, 1 visits today)