Ռ. Քոչարյանն ու իր քարոզչամեքենան այնպիսի հարված ստացան, այն էլ՝ այնպիսի տեղից, որ հիմա պետք է նոր ինքնակեսագրություն գրեն

Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

Էս նեղ մաջալին, երբ քոչարյանական լրատվամիջոցները ջանք ու եռանդ չեն խնայում Ռ. Քոչարյանին հերոս ներկայացնելու համար, երբ Քոչարյանի վարձկանները Հայաստանով մեկ ընկած, փորձում են գեթ մեկ ստորագրություն վերցնել՝ իբր նրա ազատության պահանջի համար, Սերգեյ Լավրովը վերցնում ու մի հարվածով strike է անում՝ բոլորին գետնին գցելով:

Ռ. Քոչարյանն ու իր քարոզչամեքենան այնպիսի հարված ստացան, այն էլ՝ այնպիսի տեղից, որ հիմա պետք է նոր ինքնակեսագրություն գրեն, որտեղ պիտի բացատրեն, թե ինչպես է «Արցախի ազատարարը» հերոսաբար Արցախը դուրս բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից ու կոնֆլիկտը վերածել տարածքային վեճի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Լավրովն ասաց այն, ինչ բոլորս գիտեինք: Ուղղակի Լավրովին հակադարձելը Քոչարյանի համար դժվար է, անհույս գործ..

(Visited 289 times, 1 visits today)