Ռուստամ Բադասյանը լռեցնում է Արփինե Հովհաննիսյանին

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանել է նախկինում ԱՆ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, որտեղ տիկին Հովհաննիսյանը հորդորել էր նախարարին հանգիստ նստել տեղն ու լռել:

Ռուստամ Բադասյանի պատասխան գրառման մեջ ասվում է.

«Լրագրողներին զանգելու և իրեն հարց ուղղելու խնդրանքով հանդես գալու և ոգևորված բառակույտ արտահայտելու նուրբ արվեստը:

Մարդկայնորեն հասկանում եմ տիկնոջը՝ ձախողված արդարադատության համակարգ, զրո բարեփոխում, միջազգային կառույցների կողմից բացասական գնահատականներ:

Նաև հասկանում եմ, որ միջազգային կառույցներին Արդարադատության նախարարության գործունեության վերաբերյալ որևէ բացասական գնահատական տալու չհաջողված փորձերը վերջնականապես վհատեցրել են տիկնոջը և այդ տիկինն, այլևս որևէ փաստարկ չունենալով անդրադարձել է նախկին կոռումպացված համակարգի պայմաններում իմ՝ բանակից ազատման թեմային: Հաշիվն արդեն կորցրել եմ, թե որերորդ անգամն եմ առաջարկում ցանկացած լրագրողի մասնակցությամբ անցնել փորձաքննություն և այդ փորձաքննության տվյալները հրապարակային ներկայացնել հանրությանը: Այս ամենից հետո, երբ որևէ արձագանք չկա, կրկին ու կրկին շահարկվում է բանակից ազատվելու օրինականությունը, հասկանում եմ թե որքան այլ բան փնտրել-գտնելու ձախողված փորձեր են եղել:

Հ.Գ. Կարծում եմ, որ կոռումպացված համակարգի արդարադատության ոլորտը ձախողած նախկին նախարարը պետք է առնվազն ԼՌԻ»:

(Visited 16 times, 1 visits today)