Ռուսական կործանիչները թռիչքներ են կատարել Հայաստանում

Ռուսական կործանիչները թռիչքներ են կատարել Հայաստանում

արավային ռազմական օկրուգի կործանիչ ավիացիայի անձնակազմերը ՄիԳ-29 և Սու-30ՍՄ կործանիչներով ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել «Էրեբունի» ավիաբազայից:

Տեղեկությունը հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:


 

«Անձնակազմերը օդերևութաբանական բարդ պայմաններում օդաչուական բարդ տարրերով ուսումնամարտական խնդիրներ են կատարել»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ զինծառայողները օդանավի վթարային վայրէջքի վարժանքներ են կատարել շարժիչների մեկ խափանման դեպքում, ինչպես նաև սահմանափակ տեսանելիության ժամանակ աերոզոլային և ծխածածկույթների կիրառման պայմաններում, պայմանական հակառակորդի կողմից ավիացիոն հարվածի հետևանքով թռիչքուղու մասնակի քայքայման դեպքում:

Վարժանքներին ավելի քան 10 ինքնաթիռ է մասնակցել։

(Visited 107 times, 1 visits today)