Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «բարձր հովանու» ներքո նշանակած դատավորներից ու դատախազներից ուրիշ բան էի՞ք սպասում

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

«Չվեթինգված դատաիրավական (դատարաններ, դատախազություն ու քննչական մարմինների) համակարգը ապտակում է արդարադատությանը ու հայ ժողովրդի՝ արդարադատության պահանջին։

Իսկ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «բարձր հովանու» ներքո Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի, Արփինե Հովհաննիսյանի, Ռուբեն Մելիքյանի, Արամ Օրբելյանի կրթած, նշանակած դատավորներից ու դատախազներից ուրիշ բան էի՞ք սպասում։
Ռոբերտ Քոչարյանի «մտքերը» կարդացի ...

Ժամանակին զանգվածային ընտրակեղծիքները առաջին ատյանից մինչև սահմանադրական դատարան անտեսած, ջրած և/կամ ընտրությունները «օրինականացրած», մարտի 1-ով հարյուրավոր քաղբանտարկյալներ դատածներից, Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռներ ծնած քննիչներից, դատախազներից ու դատավորներից այլ բան սպասել կարելի՞ է։

(Visited 24 times, 1 visits today)