Ռոբերտ Քոչարյանը նորից կվիրահատվի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամենայն հավանականությամբ վիրահատության անհրաժեշտություն ունի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանը բուժման մեջ է, շարունակվում են հետազոտությունները:

«Հետազոտությունները շարունակվում են և որոշակի բուժական գործողություններ պետք է շարունակվեն»,- ասաց Չարչյանը:

Հարցին, թե արդյո՞ք վիրահատության անհրաժեշտություն կա, Չարչյանը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ՝ այո, սակայն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դրանք անձնական, գաղտնի տվյալներ են:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։

(Visited 14 times, 1 visits today)