Պայթյուն «Պռոշյան կոնյակի գործարանում»․ 2 զոհ կա

Առողջապահության նախարարի մամուի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է․

«Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ:

Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Հրդեհ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում. կա 2 զոհ - Հրապարակ
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են․

«Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարրա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

Կան երկու զոհ և չորս տուժած, վերջիններս տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»:

(Visited 57 times, 1 visits today)