Պահպանիր կանոնները. Այսօրվանից աշխատելու է հանրային տրանսպորտը.Պարետը տեսահոլովակ է հրապարակել

Պահպանիր կանոնները. Այսօրվանից աշխատելու է հանրային տրանսպորտը.Պարետը տեսահոլովակ է հրապարակել:

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսահոլովակ է հրապարակել և մակագրել է. Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագիծը կօգնի կանգնեցնել վարակի տարածումը։Տրանսպորտային միջոցում ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։

Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը:

Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը:

Վստահ եմ, որ երևանցիները կդրսևորեն սոցիալական բարձր պատասխանատվոթյուն, խստորեն կհետևեն սահմանված կանոններին՝ քաղաքային երթևեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար:

Խնդրում եմ, ներողամիտ լինել ժամանակավոր անհարմարությունների համար՝ այն գիտակցությամբ, որ այս միջոցառումներն արվում են հանուն հանրային առողջության ու անվտանգության պահպանման:

Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագիծը կօգնի կանգնեցնել վարակի տարածումը։

Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագիծը կօգնի կանգնեցնել վարակի տարածումը։#ՊահպանիրԿանոնները#ԿանխիրՏարածումը#ՓրկիրԿյանքեր

Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Воскресенье, 17 мая 2020 г.

(Visited 32 times, 1 visits today)