Չմեռնեմ, տեսնեմ այն օրը, երբ Քոչարյանը դատարանում ցուցմունք կտա հոկտեմբերի 27-ի գործով.Անահիտ Բախշյան

Չմեռնեմ, տեսնեմ այն օրը, երբ Քոչարյանը դատարանում ցուցմունք կտա հոկտեմբերի 27-ի գործով։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե նախկին նախագահի փաստաբանները խրոխտ հայտարարություններ են անում, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հիմնավոր չէ, այդ մասին հայտարարում են նաեւ ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչները, ապա ինձ համար չափորոշիչ է ազնիվ փաստաբանի կարծիքը։ Այդպիսի կարծիք է հայտնել Նորայր Նորիկյանը։ Նա ասել է, որ դատարանի կողմից կալանքի որոշման հիմնավորումը իրավացի է, գրագետ ու ճիշտ։ Ես վստահում եմ Նորայրին։
Անկախ ամեն ինչից՝ ուզում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի քննությունը, դատը, ամեն ինչը լինի օրենքի տառին համապատասխան։

Ուզում եմ, որ նա ինքը տեսնի, թե ինչ է նշանակում օրինական դատարան եւ փորձի իր հիշողության մեջ վերականգնի այն դատավարությունները, որոնց ժամանակ իր ցուցմունքով, իր հեռախոսի զանգով, իր գռեհիկ եւ անօրինական միջամտությամբ կատարվել են դատական որոշումներ, խեղել մարդկանց ճակատագրերը։

Իսկ հիմա մենք իրեն պետք է ապացուցենք, թե ինչպես Հայաստանի Հանրապետության օրենքներով, առանց օրենքի տառը խախտելու, ինչպես են կայացնելու օրինական որոշում»

(Visited 630 times, 1 visits today)