Չգազաֆիկացված 310 գյուղերի էլեկտրական էներգիայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսի չափով

Կառավարության իրականացրած աջակցության ծրագրերի միջոցով կոմունալային ճգնաժամի պայմաններում աջակցություն է ստացել 600.000-ից ավելի գազի, մոտ 600.000 էլեկտրանէներգիայի և մոտ 400.000 ջրի բաժանորդ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ըստ վարչապետի՝ կոմունալային ճգնաժամը երկրում կարելի է համարել ավարտված: Գրեթե բոլոր քաղաքացիներն օգտվել են այդ ծրագրերից: Մարդիկ, կան, սակայն, որոնք անկախ իրենց ունեցած հնարավորություններից, սպառած գազի, էլեկտրաէներգիայի և ջրի դիմաց վճարումներ չեն կատարել: Վարչապետն ասաց՝ ամոթ է, բոլորին անուն-ազգանուններով գիտի, և ժամանակն է, որ գնան և իրենց հասանելիք վճարումներն անեն: Նման քայլով խնդիրներ են ստեղծվում այն քաղաքացիների համար, որոնք իսկապես չունեն վճարումներ կատարելու հնարավորություն:

Իսկ այն մարդիկ, որոնց բաժանորդային հաշիվներին նստել է այդ աջակցության գումարը, սակայն սոցիալական դժվարություններ չունեն, կարող են այդ գումարի չափով, ըստ իրենց ցանկության, փոխանցումներ անել կորոնավիրուսի հաղթահարման նպատակով բացված հաշվին:

«Մարդը 300.000 դրամ աջակցություն է ստացել, կոմունալը չի վճարում: Մենք պետք է իրար օգնենք: Արդեն տաք է, ապրիլին էլ է տաք եղել, այնպես որ ծախսն էլ է քիչ: Կառավարությունն արդեն մի քանի միլիարդի աջակցություն է ցուցաբերել, դուք էլ ձեր պարտքը վճարեք: Կոմունալային ճգնաժամն ավարտված է, գնում ենք տնտեսական գործունեությունները վերաբացելուն. առջևում էլ ամառ է, կոմունալ վճարումները ծանր չեն, առանց բացառության վճարելու ենք բոլորս»,- ասաց վարչապետը:

(Visited 14 times, 1 visits today)