Ոստիկանական զորքերը շարժվում են դեպի Կապան


ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը քիչ առաջ տեսանյութ է հրապարակել, որում  երևում է, որ ոստիկանական ավտոբուսները շարժվում են  դեպի Կապան: Ըստ երևույթին шրտակարգ դրության պայմաններում տեղի ունեցող ցույցերը կարող են անդառնալի հետևանքներ թողնել և իշխանությունները պատրաստվում են, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, երբ քաղաքացիներին հնարավոր չլինի տարհամոզել, ոստիկանական ուժ գործի կդրվի:
Հիշեցնենք, որ չնայած եղանակային պայմաններին, Կապանի ոստիկանության դիմաց շարունակվում է քաջարանցիների ցույցը։  Ոստիկանությունը հայտարարել է, որ արտակարգ դրության պայմաններում հավաքներ անցկացնելը և դրանց մասնակցելը արգելված է օրենքով և նախատեսված է պատասխանատվություն։ Հավաքները չդադարեցնելու կամ դրանց մասնակցելուց զերծ չմնալու դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ։  Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը նշել է, որ եթե կան մարդիկ, որոնք ուզում են տուն գնալ, կարող են գնալ, իսկ նրանք, ովքեր ցանկանում են իրենց պահանջը տեղ հասցնել կարող են մնալ. «Մենք դեմ ենք ապօրինի ձերբակալություններին, մենք դեմ ենք բռնությանը»։  Չնայած այս հայտարարությանը և եղանակային պայմաններին քաղաքացիները շարունակում են իրենց ցույցը։

 

(Visited 20 times, 1 visits today)