Ոսկու Աշխարհ առևտրի կենտրոնը ժամանակավորապես կփակվի

Ոսկու Աշխարհ>> առևտրի կենտրոնը հայտարարություն է տարածել.

<<Սիրելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Հետևելով կորոնավիրուսի մասին պաշտոնական նորություններին, կարևորելով հանրային արձագանքը և ապահովությունը <<Ոսկու Աշխարհ>> առևտրի կենտրոնը որոշում է կայացրել մարտի 16-23-ը ժամանակավորապես փակել բոլոր վաճառքի կետերը:

Մենք առաջին հերթին արժևորում ենք մարդկանց առողջությունը և ապահովությունը: Սույն որոշումը բխում է առևտրի կենտրոնի սոցիալապես բարձր պատասխանատվության գաղափարից:

Առևտրի կենտրոնի վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
Եղեք առողջ և պահպանեք առաջնային հիգիենայի կանոնները>>:

(Visited 24 times, 1 visits today)