Ոչ մարտական պայմաններում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Ադրբեջանի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայող է մահացել, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 3-ին պետական սահմանապահ ծառայության՝ Եվլախ քաղաքում տեղակայված զորամասում։ Մահացածը ժամկետային զինծառայող, սերժանտ Նաբաթալիզադե Ջեյհուն Շահին օղլուն էր։

Դեպքի վայր են ուղարկվել Ադրբեջանի պետական սահմանային ծառայության աշխատակիցները։ Քննչական միջոցառումներ են իրականացվում դատախազության աշխատակիցների հետ համատեղ։

(Visited 20 times, 1 visits today)