Ո՞վ է Մարգարիտա Գրիգորյանի թիկունքը

Մամուլը բազմիցս անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հնարավոր պաշտոնանկությանը։ Թվում էր, թե հեղափոխությունից հետո պետական ֆինանսավորմամբ աշխատող Հանրայինի ղեկավարը կփոխվի, մշտապես իշխանությունները ստրատեգիական նշանակություն ունեցող այդ կառույցում ցանկացել են տեսնել իրենց վստահելի մարդուն։Մեզ հայտնի դարձավ, որ նոր իշխանություններում Մարգարիտա Գրիգորյանի «թիկունքը» փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, ում հետ ոչ միայն բարեկամական կապ կա, այլ քավոր-սանիկական։ Այդ կապերը դրսեւորվել են նաեւ «Արդշինբանկում» աշխատելու տարիներին, որտեղ աշխատել է նաեւ Մարգարիտա Գրիգորյանի ամուսինը, բարեկամները։ Ասում են, թե այժմ եւս Մհեր Գրիգորյանը ամեն ինչ անում է Մարգարիտա Գրիգորյանին չհեռացնելու համար։

Նշենք, որ օրեր առաջ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, ռեժիսոր Արա Շիրինյանը հայտարարեց, որ Հ1-ի գործադիր տնօրեն շարունակելու է մնալ Մարգարիտա Գիրգորյանը:Դիտարկմանը, որ Մարգարիտա Գրիգորյանը հաճախ է հայտնվել աղմկոտ պատմությունների մեջ, Շիրինյանն ասաց, որ կուսումնասիրի այդ տեղեկությունները եւ ապա կանի հետեւություն, իսկ առայժմ նպատակահարմար չի համարում հրապարակային որեւէ բան հայտնել՝ «Չեմ կարծում, որ նախկինում հնչած բոլոր մեղադրանքներն ունեին լուրջ հիմքեր»։

(Visited 2 296 times, 1 visits today)