Ո՞վ էր ակցիայի կազմակերպիչն ու գլխավոր դերակատարը

Похожее изображение

Նա  ԱԺ նախկին պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն է, մարդ, որը համացանցի որոնողական համակարգում նույնացվում է ընտրակեղծարարություն բառի հետ, մարդ, որ սպասարկում էր ՀՀԿ ռեժիմին, մարդ, որը Մանվել Գրիգորյանի ձերբակալության օրերին արդեն հրաժարվում էր խոսել իր երբեմնի սիրելի գեներալի մասին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` արդեն երկար ժամանակ է, ինչ Մեսրոպ Մանուկյանը լծված է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ նման ակցիաների կազմակերպմանը:

Մեսրոպ Մանուկյանը հրաժարվեց, իհարկե, կազմակերպչի իր դերակատարումից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ես չեմ կազմակերպել այս բողոքի ակցիան, այս ամենին դեռ կանդրադառնամ»:

(Visited 339 times, 1 visits today)