ՇՏԱՊ. ՌԴ դատարանը 40 օրով կալանավորել է Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով) քննարկվելու է նրան՝ ՀՀ-ին հանձնելու հարցը

Ռուսաստանի Դաշնության դատարանը 40 օրով կալանավորել է Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ):

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է. «Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված եւ ձերբակալված Լեւոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը: ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը»:

Նշենք, որ Լ. Սարգսյանը 2018թ.-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նա ԱԺ նախկին պատգամավոր է:

Լ. Սարգսյանը պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: Նա հայտնի է Ալրաղացի Լյովիկ մականունով:

(Visited 26 times, 1 visits today)