Շուտով․ Քոչարյաններից քցվածների բողոքի ակցիա կառավարության դեմ, պլակատներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փայլուն ելույթ ունենալով սաստեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Փաշինյանը մասնավորապես Ալիևին մեղադրեց սադրանքներ հրահրելու և անհիմն խոսքեր ասելու մեջ:   Աշխաբադում Փաշինյանի ելույթից անմիջապես հետո, հայկական սոցցանցերում բոլորը միաբերան սկսեցին գովերգել Նիկոլ Փաշինյանին՝ հպարտ կեցվածք ունենալու և չվախենալու համար:   Նիկոլ Փաշինյանին գովերգեցին և քաջալերեցին Արմեն Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը, ընդդիմադիր շատ գործիչներ, այդ թվում ՀՀԿ-ից:

Մի քանի ժամ անց, այսպես կոչված նախկինների ոգևորությունն անցավ, նրանք սկսեցին նորից մեղադրել Փաշինյանին, ոմանք մեկնաբանություններում սկսում էին արդարանալ, որ այդպես են արտահայտվել, քանի որ առաջին անգամ են տեսնում, ՀՀ վարչապետը այսպես հպարտ ներկայացնի մեր պետությունը: Բնականաբար դա սուտ է, և Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ իրեն այսպես է պահել միջազգային հարթակներում:

Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ու Քոչարյանի որդին, երբ տեսել են, որ բոլորը, այդ թվում ՀՀԿ-ականները և Քոչարյանին «հերոս» անվանող իրենց թիմակիցներ սկսել են գովել Նիկոլ Փաշինյանին, զայրացել են և հրահանգ իջեցրել, որպեսզի սկսեն նորից փնովել Նիկոլ Փաշինյանին:   «Էս նեղ մաջալին, երբ Քոչարյանը դատվում է, առանց էդ էլ աջակցություն չունեն, հիմա էլ իրենց թիմակիցներն են գովում Նիկոլ Փաշինյանին: Մեկ րոպեում Նիկոլ Փաշինյանի ռյտինգը ավելի բարձրացավ, իսկ Քոչարյանինն ավելի իջավ»,-մեզ հետ զրույցում ասաց լավատեղյակ աղբյուրը:

(Visited 200 times, 1 visits today)