«Շուշին հայերի համար օտար քաղաք է եղել». Ալիևը կրկին ստել է

Բաքվում անցկացված երիտասարդական համաժողովի ժամանակ Ալիևը խոսել է Շուշիի մասին. «Շուշին հայերի համար օտար քաղաք է եղել: Եթե այն հայկական քաղաք էր, ինչո՞ւ է այսպիսի ողբալի վիճակում:

Ինչո՞ւ են ցամաքեցրել բոլոր աղբյուրները»:

Նրա խոսքով՝ Շուշիում, նախքան իրենց վերահսկողության տակ անցնելը, 1500 մարդ է ապրել. «90 տոկոսը զինվորականներ են եղել՝ իրենց ընտանիքներով:

 

Եթե դա հայկական քաղաք էր, ինչո՞ւ այնտեղ չէին ապրում, ինչո՞ւ էր այդ վիճակում և ինչո՞ւ էին ավերել այս տարիների ընթացքում»:

(Visited 27 times, 1 visits today)