«Շատ, սիրուն ու զգույշ երազեք, դրանք իրականանալու հատկություն ունեն»․ Սոֆի Դեւոյանի նոր ֆոտոշարքը՝ բնության գրկում

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է նոր ֆոտոշարքով, որում ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սոֆին կերպարանք է ընդունել բնության գրկում։ Նրա վարսերը կիսով չափ հավաքված են, նախապատվությունը տվել է մեղմ, բայց ընդգծված շպարին։ Կերպարն ամբողջացնում են զարդերն ու ծղոտե լայնեզր գլխարկը։ Հրապարակմանը կից երիտասարդ պարուհին գրել է․

«Երջանկությունը կատարյալ է բնության գրկում, երբ մենակ ես քո մտքերի և երազանքների հետ։

Շաատ, սիրուն ու զգույշ երազեք, դրանք իրականանալու հատկություն ունեն։

Ու երևի այնքան էի տարվել երազանքներովս որ նույնիսկ չհասկացա, թե ոնց կորցրեցի 2 գլխարկներս…

Ասածս ինչ ա, եթե ձեզնից մեկը գտել է գլխարկներիցս որևէ մեկը։

Խնդրում եմ գրեք.. ես եմ կորցրել)) Շատ շնորհակալ կլինեմ։

Ու դե անպայման գրեք, թե, որ նկարն եք հավանել ամենաշատը»։

(Visited 23 times, 1 visits today)