Նվեր Մնացականյանին կտեսնենք՞ Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի պաշտոնում

Նախ հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ՝ ներկայացնելով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը և հակաճգնաժամային միջոցառումների շարքը։

Համացանցում հայտնվեց ծաղրական բովանդակություն ունեցող մի տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը հազում է, փռշտում, ջուր ու դեղ խմում։ Դե իհարկե նորմալ է, ո՞վ իր կյանքում չի հազացել ու ջուր չի խմել։Սակայն մոնտաժված կադրերն իսկապես ծաղրական բնույթ ունեին, ինչը ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում մեծ դժգոհություններ առաջացրեց։ Հանրային հեռուստաընկերությունը անմիջապես արձագանքեց միջադեպին՝ նշելով, թե միայն իրենք չէ, որ ունեին տեսանյութը, այն հասանելի է եղել մի քանի լրատվամիջոցների ևս։Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գևորգյանը հանդես եկավ աշխատանքից ազատման իր հայտարարությամբ։ Աշխատանքից ազատման վտանգի առջև է նաև Պետրոս Ղազարյանը։ Իսկ դուք կցանկանայի՞ք Նվեր Մնացականյանին տեսնել Հ/Ը գործադիր տնօրենի պաշտոնում։

(Visited 456 times, 1 visits today)