Նոր մանրամասներ,ինչպես է հրշեջ փրկարարը մահացել, իսկ մյուսը խորը այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց

Վանաձորում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մահացած 22-ամյա հրշեջ-փրկարարը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից էր: Նա ԱԻՆ համակարգում աշխատում էր արդեն 5 ամիս: Երկրորդ տուժած հրշեջը Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնում է:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱԻ նախարար ֆելիքս Ցոլակյանը, որը ներկայումս գտնվում է Լոռու մարզային փրկարարական վարչությունում: Նա նաեւ մանրամասներ հայտնեց. «Գնացել են դեպքի վայր ու իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ, որոշ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ հրշեջներից 2-ը տուժել են: Տեղանքը, որտեղ եղել է դեպքը, բավականին անմատչելի ու բարդ էր: Հրշեջներից մեկը, որը երիտասարդ տղա է, տեղում մահացել է, մյուսին մարմնի 40 տոկոս այրվածքներով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, հետո արդեն սանավիացիայի ուղղաթիռով Երեւան»,- ասաց նախարարը՝ նշելով, որ վիճակը ծանր է, այրվածքները խորն են, երիտասարդի շնչուղիներն են վնասված:

Նախարարի խոսքով՝ հրշեջի աշխատանքն այնպիսին է, որ ամեն օր կարող է նման բան տեղի ունենալ, եւ հրշեջները, դա իմանալով, աշխատում են: Խոսելով դեպքի մանրամասների մասին՝ նախարարն ասաց, որ հրդեհաշիջման ժամանակ հանկարծակի քամի է բարձրացել, կրակը շրջապտույտ է արել, ու տղաները չեն կարողացել դուրս գալ շրջապտույտից Նյութի աղբյուրը`maxinfo.am

 

(Visited 42 times, 1 visits today)