Նոր առարկա հանրակրթական դպրոցներում՞

Հայաստանի դպրոցներում սովորողներին շատ դուր կգա նոր առարկան. քննություն չի լինի, տնային առաջադրանքներ նույնպես չեն հանձնարարի։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հնարավոր էհանրակրթական դպրոցներում աշակերտները նոր առարկա անցնեն «Սպառողական գիտելիքների հիմունքներ»։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։

«Մենք արդեն դասագիրքը պատրաստել, ուսուցման մեթոդը մշակել և ուղարկել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Նախատեսված է, որ նոր առարկան աշակերտները կանցնեն 8–րդ դասարանում։ Այս առարկան մյուսներից կտարբերվի նրանով, որ աշակերտները քննություն չեն հանձնի, ինչպես նաև տնային առաջադրանքներ չեն լինի»,– ասաց նա։

Անդրադառնալով առարկայի կարևորությանըՀակոբյանը նշեց, որ նախ աշակերտները դպրոցներում կանցնեն առարկան, հետո գործնական պարապմունքներ կլինեն կայցելեն խանութներ, անձամբ գնումներ կկատարեն։ Աշակերտները, ըստ Հակոբյանի, նաև տարբեր ծառայություններ մատուցող ընկերություններ կայցելեն, որ փորձեն հասկանալ` ումից ինչ կարելի է գնել։

Աշակերտները, Հակոբյանի խոսքով, պետք է կարողանան ճիշտ ընտրություն կատարել, որպեսզի նորից չունենանք իրավիճակ, ինչ այս ամռանն եղավ, երբ տուրիստական գործակալությունը խաբել էր մարդկանց, և նրանք մնացել էին Եգիպտոսի օդանավակայանում։

 

(Visited 16 times, 1 visits today)