«Նորությո՞ւն էր, որ տարբեր կալիբրի թալանչիների ինդուլգենցիա են տվել կլորիկ գումարի դիմաց»․ Արմեն Աղայան

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լո՞ւրջ, այսքան մարդու համար նորությո՞ւն էր, որ տարբեր կալիբրի թալանչիների մի մասին ինդուլգենցիա են տվել ինչ֊որ կլորիկ գումարի դիմաց։ Թե ինչո՞ւ հենց այդ, այլ ոչ թե ավելի մեծ գումարի դիմաց, թե ինչո՞ւ առանց դատարանի որոշման, թե ինչո՞ւ հենց այդ խումբ թալանչիներին, իսկ մյուսներին՝ ոչ, արդյո՞ք պետբյուջե մուծվածից բացի այլ բան չի մուծվել տարբեր ֆոնդերի կամ անձամբ բարձրաստիճան ու ցածրաստիճան կատարածուներին՝ թվում էր այս մանրունքներն են միայն, որ մարդկանց չեն հետաքրքրում։ Թվում էր, թե մարդիկ շատ գոհ են նոր քրեական գործերի հարուցման մասին ԱԱԾ հաղորդումներից, բայց բացարձակ անտարբեր են, թե դրանք ինչպես ավարտվեցին կամ արդյո՞ք արտասահմանյան բուժումից վերադարձան ամբաստանյալները։ Բայց պարզվում է, որ մենք ավելի միամիտ ժողովուրդ ենք։
Բայց ոչինչ՝ մի օր կգա այդ կառավարությունը, որը ոչ միայն կիրականացնի Նիկոլի ասածը կոպեկ֊կոպեկ վերադարձնելու մասին, այլև Նիկոլենց կստիպի հաշվետվություն տալ իրենց ինդուլգենցիաների համար»։

(Visited 8 times, 1 visits today)