Նիկոլ Փաշինյանը հանցագործների դեմ հակադրելու համար բացի ժողովրդի վստահությունից ոչինչ չունի.Նարեկ Սարգսյան

Երաժիշտ Նարեկ Սարգսյանը գրում է. ՛՛Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմով պատերազմ է հայտարարել Ծառուկյանին, Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և նախկին իշխանական հանցագործների ողջ խաժամուժին, որոնց թալանած փողը միասին համեմատելի է Հայաստանի տարեկան բյուջեի հետ։

Գաղտնիք չէ, որ այդ երեքը միասին ունեն այնպիսի արտաքին կապեր, քարոզչամիջոցներ և կամակատարների բանակ, որ փաստորեն պետություն են պետության մեջ։ Նրանք ուզած-չուզած միավորվելու են (արդեն միավորվել են), գործի են դնելու իրենց ողջ հանցագործ ներուժը և կռվելու են մինչև վերջ։ Նահանջելու տեղ չունեն, քանի որ փողից բացի արյան պատասխանատու են։ Եթե մենք գիտենք Մարտի մեկն ու Հոկտեմբերի 27-ը, իրենք գիտեն նաև այն, ինչը մենք չգիտենք։Թե՛ Քոչարյանը թե՛ Սարգսյանը, թե՛ Ծառուկյանը առ այսօր պահպանում են ողջ ֆինանսական կապիտալը և արտաքին ու ներքին կապերի մեծ մասը։

Ես կասկած չունեմ, որ իշխանական ողջ համակարգը լցված է իրենց կողմից կաշառված մարդկանցով՝ այդ թվում ամենավերևի օղակներում (Վանեցյանի նման օրինակների մասին հավանաբար դեռ կլեսնք)։ Նրանք առանց աչքը թարթելու կհամագործակցեն (ու հավանաբար արդեն համագործակցում են) արտաքին ուժերի հետ՝ գիշեր ցերեկ մտածելով, թե ինչպես տապալել Փաշինյանի իշխանությունը, Հայաստանը նմանեցնել անդրսահարյան աֆրիկայի երկրներին ու նոր թափով վերսկսել նախկին թալանը։

Նիկոլ Փաշինյանը հանցագործների դեմ հակադրելու համար բացի ժողովրդի վստահությունից ոչինչ չունի և չի ունենալու, քանի որ դասական քաղաքական իշխանություն է։ Եթե մաֆիոզ ուժերը թեկուզ մազաչափ զգան Ժողովրդի վստահության պակասը՝ գազանի նման, որը արյան հոտն է առել, պատառ-պատառ կանեն Փաշինյանին էլ, իշխանությունն էլ, Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ… 2018-ին Ժողովուրդը հաղթել է, բայց հանցագործներին կապիտուլացիայի ենթարկելու ոչ պակաս կարևոր գործը դեռ նոր է սկսվում։ Իսկ առանց դրա Հայաստանը չի ունենա այն ապագան, որը բոլորս երազում ենք։

Քոչարյանի ազատությունն սպառնալիք է ...

Ուստի քանի դեռ վերը նշված հանցագործ ուժերը՝ ահռելի ֆինասական-տնտեսական-մաֆիոզ կապեր ունեցող այդ երեք անձանց գլխավորությամբ լիովին ջախջախված չեն, քանի դեռ Հայաստանի բանտերը լցված չեն տասնյակ ու հարյուրավոր նախկին կոռումպացված պաշտոնյաներով, քանի դեռ հարյուրավոր մարդկանց ապօրինի ունեցվածքը մինչև վերջին դրամը վերադարձված չէ, քանի դեռ նրանք այնքան փող ունեն, որ շարունակում են կերակրել հարյուրավոր թափթփուկներին, կարճ ասած՝ քանի դեռ կազմակերպված հանցավոր խմբերը կենդանության նշաններ են ցույց տալիս, մեզնից ամեն մեկը, ամեն պատասխանատու քաղաքացի պիտի ամեն ինչով պիտի աջակցի ներկա իշխանություններին՝ ո՛չ պակաս, քան 2018-ի ապրիլ-մայիսին էր՛՛։

(Visited 33 times, 1 visits today)