«Նիկոլ ջան, դու քո անձնական լայվերով յոլա գնա, քո «նվիրյալներից» խեր չկա». Մարգարիտ Եսայան

 

Հետեւում եմ Փաշինյանի ուղիղ եթերի շուրջ առաջացած իրարանցմանը, իրոք, շատ տգեղ եւ ոչ պրոֆեսիոնալ բան է կատարվել։ Ցանկացած ընդդիմություն սրանց կօգտվեր, ինչպես եւ օգտվում է, իսկ ինչո՞ւ եք զարմանում։ Նորմալ է, այո, եւ ՝բնական։

Ինչո՞ւ չէիք զարմանում եւ վրդովվում, երբ նախկին իշխանությանը, նախկին պատգամավորներին կամ նախարարներին դահլիճում նստած նկարում էիք, իբր՝ քնած, աչքերը խուփ, անհարմար, տվյալ պահին պաշտոնյային ոչ ոչ հարիր դիրքով նստած կադրեր որոնելով, որսալով, երբեմն՝ սարքելով․․․Ակնընդակն, ինչ ցանես, այն կհնձես․․․Սա, պարզապես դեմագոներին եւ իրենց պուպուշ ներկայացնողներին, որ հիմա փորձում են իբր արդարադատ լինել․․․։Ի դեպ, պատկերացրեք, եթե այդ կարգի կադր հայտնվեր ՀՀ երկրորդ կամ երրորդ նախագահների ուղիղ եթերներից․․Պատկերացրի՞ք ինչ վայնասուն կբարձրանար․․Չի հայտնվել, որովհետեւ այո, այն ժամանակ նաեւ թիվիներում պրոֆեսիոնալներն էին եւ ոչ պատեհապաշտները։

Դե, էս մասով , կարծես իրար հասկացանք։ Հիմա, ասելիքիս երկրորդ, ոչ պակաս կարեւոր մասը։ Դիտելով այդ կադրը, անկեղծ եմ ասում, ես Նիկոլին խղճացի, իրոք, առանց ձեւականության եմ ասում, սրտանց, մարդկայնորեն, որպես նախկին գործընկեր․․․ Աննախանձելի էր այդ պահը․․Իրականում, ոչ մի սարսափելի բան չկա, երբ ուղիղ եթերից առաջ մարդը դեղ կամ ջուր է խմում, նորմալ է, այո,․․Բայց, մյուս կողմից, ախր Նիկոլ ջան, ինքդ ընկնում ես քո իսկ փորած փոսը, դու էիր, չէ՞, որ տարիներ շարունակ լուն ուղտ սարքած քշում էիր․․․Բումերանգ, հա, բումերանգը վերադառնում է․․․։Դեռ ե՜րբ եմ ասել․․․։

Հաջորդը՝ Հ1-ի եւ մյուս հեռարձակողների մասով՝ ընդունեք, որ լավ չեք աշխատել, ընդունեք, որ թափթփված եք աշխատել, բառադի ու փնթի․․․։
Վարչապետի մամուլի խոսնակի մասով, աղջնակ, հիշո՞ւմ ես, 2018-ի ապրիլին ոնց էիր ինձ եւ Արփինեին քարկոծում, թե մենք դրանից հետո ոնց եք լսարան մտնելու․․Հիշեցի՞ր, օք, բալիկ ջան, հիմա քեզ ասեմ, իսկ քո բանուգործի անունն ինչ է, քեզ չվերաբերող հարցերի մասին կարծիքդ հայտնե՞լը/կաթողիկոս եւ այլն հարցեր/, թե՝ դառնալ վարչապետի աչքն ու ականջը, ուշիուշով հետելը, որ այդ պաշտոնյային ոչ մի կերպ չխանգարեն, չսեւացնեն,, որ հարվածի ու հարձակման թիրախ դառնալու դեպքում էլ այդ հարձակումներից դուրս գա պատվով, բա ո՞ւր է քո պրոֆեսիոնալիզմը, թե՝ դու էլ այլոց պես նվիրյալ էիր մինչեւ պաշտոն ստանալը։Հիմա մեղքը գցում ես Հ1-ի վրա, որ ի՞նչ անես․․․․
Վերջում, հարգելիներս, այո, վատ բան է եղել, տգեղ․․․Բայց, ռուսական հայտնի ասացվածքը հայերենով հիշեցնեմ՝ սիրո՞ւմ ես սահել, սիրիր եւ սահնակը քաշել․․․․․Ծանր է, չէ՞․․․․․․
Ամենավերջում՝ Նիկոլ ջան, դու քո անձնական լայվերով յոլա գնա, քո <նվիրյալներից> խեր չկա, մի օր է լ հանկարծ սեփական փողկապդ ուտելիս ցույց կտան🤫🤫🤫🤫🤫

(Visited 95 times, 1 visits today)